ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արագածոտնի պարեկները ուժեղացված ծառայության են իրականացրել

13.11.2023 13:05 Միջոցառումներ

Նոյեմբերի 12-ին Արագածոտնի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 95 խախտում: Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 6, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 4 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 8-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 5-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Հայտնաբերվել են վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 2, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 6, արտաքին լուսային սարքերի անսարքությամբ՝ 22 և 39 այլ իրավախախտումներ։ Բացի այդ, Արագածոտնի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 1 դեպք, նաև ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել հասարակական վայրում ոչ սթափ վիճակում գտնվող մեկ անձի։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են: