1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արագածոտնի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել

Արագածոտնի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել

Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները դեկտեմբերի 31-ին Երևան-Գյումրի ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել էին «Օպել» մակնիշի մի մեքենա։ Սրահում պարեկները նկատել էին փայլաթիթեղով փաթեթ, ինչից հետո վարորդը ձեռքից գցել էր կաթուցիչ։ 42-ամյա գյումրեցի տղամարդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել էր ոստիկանության Թալինի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Մեքենան տեղափոխվել էր Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հունվարի 12-ին մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր մոտ 2 գրամ թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ։ 42-ամյա տղամարդու հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։
Հունվարի 12-ին Կոշ գյուղում ծառայություն իրականացնելիս Արագածոտնի պարեկները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 գրամ մարիխուանայով փաթեթ։
Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։