Արագածոտն գյուղում տեղի ունեցած միջադեպի հետքերով
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ հունիսի 28-ին Արագածոտն գյուղի մի խանութի տերն ու Կոշ գյուղի մի բնակիչ վիճել էին, ինչին հետո միացել էին վերջինիս երկու ընկերները: Երեքով ծեծի էին ենթարկել խանութի տիրոջը, ապա նրանցից մեկը հրացանից կրակել էր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աշտարակի ոստիկանները պարզեցին դեպքի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը: Հուլիսի 9-ին Կոշ գյուղի 30-ամյա և 29-ամյա երկու բնակիչներն ու Արագածոտն գյուղի 31-ամյա բնակիչը հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին:
Բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել նաև Կոշ գյուղի 41-ամյա բնակիչը, որը բացատրություն տալուց հետո թաքստոցից ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող որսորդական հրացանը և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: