ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արագածոտնի մարզում

Մալաթիայի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արագածոտնի մարզում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին Արագածոտնի մարզի Տեղեր գյուղից բերման է ենթարկվել 43-ամյա Հակոբ Ս.-ն, որը հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 118-րդ (Ծեծը) և 137-րդ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: