1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արագածում ավտոմեքենաներից էլեկտրական մարտկոցներ է գողացել

09.09.2019 18:10 Գողություն

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել Բյուրական գյուղի 53-ամյա մի բնակչի: Նա տվել էր խոստովանական բացատրություն, որ օգոստոս ամսվա ընթացքում Ապարան քաղաքում և Արագած գյուղում հինգ ավտոմեքենաներից էլեկտրական մարտկոցներ է գողացել:
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 53-ամյա տղամարդը օգոստոսի 12-ի ժամը 23.00-ից մինչև օգոստոսի 13-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Արագած գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, գողացել է էլեկտրական մարտկոցը: Օգոստոսի 13-ի ժամը 23.00-ից օգոստոսի 14-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում նա Արագած գյուղի մեկ այլ բնակչի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից է գողացել էլեկտրական մարտկոցը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: