ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները Արայի գյուղի տներից մեկում ապօրինի հրազեններ ու թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Ապարանի բաժնի ծառայողները օգոստոսի 21-ին այցելեցին Արայի գյուղի տներից մեկը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկություններ էին ստացել, որ 49-ամյա տանտերը ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոց է պահում։ Նա հրավիրվեց ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ բացատրական աշխատանքից հետո արդեն իր տանը ոստիկանության ծառայողներին ներկայացրեց գործարանային արտադրության ատրճանակներ, որոնցից մեկը՝ թմբուկավոր՝ լիցքավորված ոսկեգույն փամփուշտներով, 5,6 մմ տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ, ատրճանակի մասեր, մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 9 գրամից ավելի քաշով, կաթուցիչներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվեց։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: