Արարատի բաժանմունքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 16-ին Արարատ քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Արարատի բաժին բերման են ենթարկել 59-ամյա Մկրտիչ Մ.-ին, որը հունիսի 25-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 34-177-րդ (Գողության փորձը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մկրտիչ Մ.-ն հանձնվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: