Արարատի ոստիկանները հայտնաբերեցին գողության համար հետախուզվողին
30.08.2019 12:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետեխույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 29-ին, ժամը 14.25-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղից ոստիկանության Արարատի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Մուշեղ Ղ.-ն, որը օգոստոսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: