Հետախուզվողը հայտնաբերվեց Արարատյան փողոցում
18.03.2022 12:20
Հետախուզվողի հայտնաբերում

Մարտի 17-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ, Արարատյան փողոցից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Գեղամ Ս.-ին, որը մարտի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 38-177-րդ (Գողությանը հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գեղամ Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: