Արարատի ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մայիսի 3-ին Երևան քաղաքի Բագրևանդի փողոցում հայտնաբերել և Արարատի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Սասուն Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սասուն Հ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, մայիսի 3-ին Երևան-Արտաշատ մայրուղու գիշերային ակումբներից մեկի բակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 33-ամյա Արթուր Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Արթուր Պ.-ն պարտավորվել է ներկայանալ դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: