Արարատի բաժնի ոստիկանների բացահայտումը
 
                                            Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է ընդունվել 61-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
 Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արարատ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակի նմանվող առարկայով նրան խփել է 59-ամյա համագյուղացին: Նա հրավիրվել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
 Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					