Հայտնաբերվեց Արարատ քաղաքում
23.02.2018 10:39
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 22-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2 հանրակացարանի մոտից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Սրբուհի Գ.-ին, որը փետրվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: