Արաքսավանում «Տոյոտա»-ն ընկել է ջրատարը. վարորդը մահացել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
25.04.2018 16:24
ՃՏ պատահարներ
Ապրիլի 24-ին, ժամը 9.45-ին, ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արաքսավան գյուղի ջրատարն ավտոմեքենա է ընկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 8.30-ի սահմաններում, «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենան Արաքսավան գյուղի 4-րդ ուղեկալ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. վարորդը` 1945 թ. ծնված Էդուարդ Գևորգյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: