Արգավանդում կատարված գիշերային գողության հետքերով
Հունիսի 20-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ տաքսի ավտոմեքենայով Արգավանդ գյուղ գնացած անծանոթները մտել են տներից մեկը` գողության, սակայն ձայներից արթնացած հարևաններից վախենալով` դիմել են փախուստի, իսկ ավտոմեքենան և վարորդը գյուղացիների մոտ են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով` մի ամառանոցից գողացել են շինանյութ:
Գողոնը հայտնաբերվել է «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի սրահում:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանման վայր, իսկ վարորդ Աշոտ Ջ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Սեփականատիրոջը պատճառված վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողություն կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: