Արգել գյուղում կատարված գողության հետքերով
Մայիսի 8-ին, ժամը 09.40-ին, Արգել գյուղի մի բնակչից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իր տնից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խմբին ահազանգած տղամարդը հաղորդում է տվել, որ մայիսի 7-ի ժամը 08.00-ից մայիսի 8-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ հյուրասենյակի պատուհանը բացելով՝ մտել են իր տուն և գողացել հեռուստացույց, ոսկյա մատանի, ոսկյա ժամացույց և տարբեր էլեկտրական գործիքներ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նաիրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 8-ին, ժամը 18.40-ին, Երևան քաղաքի Օտյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Իգիթ Գ.-ին, 1990 թ. ծնված Վարդան Մ.-ին և Նոր Հաճն քաղաքից՝ 1982 թ. ծնված Կնյազ Հ.-ին, որոնք ձերբակալվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: