Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 14-ին ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 45-ամյա Արտակ Բ.-ն, որը մարտի 1-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 14-ին բաժին է ներկայացել 60-ամյա Սուսաննա Պ.-ն, որը 2011 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: