Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արզնիում
31.05.2023 13:07
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները մայիսի 30-ին Կոտայքի մարզի Արզնի գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 1981 թ. ծնված Վարուժան Գ.-ին, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: