Հետախուզվողը հայտնաբերվեց Արթիկի հյուրանոցում
17.12.2020 12:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 16-ին Արթիկ քաղաքի մի հյուրանոցից բերման են ենթարկել 28-ամյա Էդգար Հ.-ին, որը մարտի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: