ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արթիկի ոստիկանները բացահայտեցին դանակահարության դեպքը

Արթիկի ոստիկանները բացահայտեցին դանակահարության դեպքը

Հուլիսի 25-ին, ժամը 00.37-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ հուլիսի 24-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Փոքր Մանթաշ գյուղի վարչական տարածքում անծանոթ երկու անձանց վիճաբանությունը կանխելու ժամանակ նրանցից մեկը անհայտ գործիքով հարվածներ էր հասցրել իրեն և պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, բաժին են հրավիրել Փոքր Մանթաշ գյուղի 41-ամյա մի բնակչի: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակով մի քանի անգամ խփել է համագյուղացուն: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: