ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արթիկի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Արթիկի ոստիկանները։
Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արթիկի Ղարիբջանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Ապրիլի 30-ին նա Ղարիբջանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն յուրահատուկ հոտով բուսական զանգված և նույնանման զանգվածով կաթուցիչ։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: