ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Արթիկի ոստիկանները
06.03.2019 13:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 5-ին, ժամը 19.45-ին, իր տնից բերման է ենթարկվել 33-ամյա Իգոր Ս.-ն, որը 2019թ. փետրվարի 7-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասի (բնակարանի անձեռմխելիությունը խախտելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: