ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Արթիկի ոստիկանները բացահայտեցին խանութից գողությունը

13.09.2023 15:56 Գողություն
Արթիկի ոստիկանները բացահայտեցին խանութից գողությունը

Սեպտեմբերի 10-ին, ժամը 8.50-ին, Արթիկի մի բնակչուհի ոստիկանության Արթիկի բաժնում տվել է հաղորդում, որ գիշերը Նար-Դոսի փողոցում գտնվող իր մթերային խանութի դուռը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել ու գողացել են տարբեր տեսակի ծխախոտ, խմիչքներ, հյութեր, դրամարկղում եղած 360 հազար դրամը, իր պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր, 12 հազար դրամ և 300 դոլար: Ընդհանուր՝ պատճառվել էր մոտ մեկուկես միլիոն դրամի վնաս:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվել էին անհրաժեշտ գործողություններ: Հանցագործությունը բացահայտելու նպատակով Արթիկի քրեական հետախույզները համագործակցել էին Շիրակի մարզային վարչության գործընկերների հետ: Արդյունքում՝ սեպտեմբերի 12-ին բաժին հրավիրված արթիկցի 25-ամյա երիտասարդը խոստովանել էր, որ սեպտեմբերի 10-ին, առավոտյան ժամը հինգի սահմաններում, խանութից գողությունը կատարել է ինքը: Նա նաև հայտնել է, որ գողոնի մի մասը` խմիչքներ և ծխախոտ, պահել է հանգուցյալ պապի տան տանիքում: Երիտասարդը ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին: Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: