Արթիկի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում
20.12.2021 11:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 18-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով ժամանելուց հետո Արթիկի բաժին բերման է ենթարկվել Նիկոլայ Հ.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 1-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: