Հետախուզվողը հայտնաբերվեց Արծվաքար գյուղում
24.03.2021 11:58
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի և Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 23-ին Գեղարքունիքի մարզի Արծվաքար գյուղում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Արմեն Զ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է դատարանին և պրոբացիոն ծառայությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: