ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արձանը վնասողը հայտնաբերվել է

Հունվարի 15-ին համացանցում տեղակայվել է «Իջևանում հերթական քանդակ է գլխատվել» վերնագրով հրապարակումը, ըստ որի՝ վնասվել է խորհրդային տարիներին զբոսայգում տեղադրված քանդակներից մեկը:
Ձեռնարկված  միջոցառումների արդյունքում՝  ոստիկանության Իջևանի  բաժին բերման է  ենթարկվել 1990 թ. ծնված  Մարտուն Ղ.-ն (հաշվառված է որպես հոգեկան հիվանդ): 
Պարզվել է, որ նա  է քարով կոտրել  արձանը:
Ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: