ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արձանիկ և սկուտեղ հափշտակած երիտասարդը խոստովանել է հանցանքը

16.05.2013 16:23 Կողոպուտ

Մայիսի 14-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած կինը հայտնել է, որ մարտ ամսին ոմն Կարեն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել է 1950-ական թվականների արտադրության, 200.000 դրամ արժողության «Պիոներ» արձանիկը, իսկ ապրիլին նույն  երիտասարդն այցելելով իր բնակարան և օգտվելով իր անուշադրությունից, առանց թույլտվության բացել է պահարանն ու հափշտակելով 200.000 դրամ արժողության արծաթյա բռնակով ճենապակյա սկուտեղը՝ դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը Երևան քաղաքի բնակիչ,  1965 թ. ծնված  Կարեն Ա.-ն է, որը  բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 15-ին   ներկայացել է բաժին և խոստովանել հանցանքը:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: