Արմավիրի ոստիկանները զինամթերք են հայտնաբերել
25.03.2015 12:51
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մարտի 23-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Արմավիր քաղաքի «Ջաջուռի գարաժ» տարածքում զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, տրոտիլի սալիկ, էլեկտրական դետոնատոր, «ՏՆՏ» գրառմամբ նռնակ` առանց պայթուցիչի, ազդանշանային հրթիռ, 2 կրակիչ և տարբեր տրամաչափի 453 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: