Արմավիրի ոստիկանները գույքի վնասման դեպք են բացահայտել
17.05.2021 11:54
Գույքի դիտավորությամբ ոչնչացում
Մայիսի 16-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք կոտրել են Արմավիր քաղաքի ավտոկայանի վճարային տերմինալը:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Արմավիր քաղաքի կենտրոնական ավտոկայանի տարածքում հայտնաբերել և ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկել 31 և 41 տարեկան երկու տղամարդու։ Բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, որ վրդովված վիճակում ինքն է կոտրել վճարային տերմինալը:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: