ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի ոստիկանները գիշերային ծառայության ընթացքում գողության դեպքեր են բացահայտել

21.12.2021 14:00 Գողություն

Դեկտեմբերի 16-ին, ժամը 5.30-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Սարդարապատ գյուղում հայտնաբերել ու, գողություն կատարելու կասկածանքով, մի երիտասարդի բերման են ենթարկել բաժին։
Պարզվեց՝ նա նույն օրը, ժամը 4-ի սահմաններում, Նորապատ գյուղում գողացել էր ավտոլվացման կետի դրամարկղը: Րոպեների տարբերությամբ՝ Սարդարապատ գյուղի գազալցակայանում տեղադրված խաղային ապարատի դրամարկղից մետաղադրամներ էր հափշտակել, նույն գյուղի մի վաճառակետից էլ գողացել էր ՀԴՄ սարք և անասնակեր:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: