ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի աճեցրած կանեփի բույսեր

Հունիսի 13-ին ոստիկանության Արմավիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Լուկաշին գյուղի 55-ամյա մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր:
Մեկնած օպերատիվ խումբը հողամասի զննությամբ անասնագոմի հարակից տարածքից հայտնաբերել է 11 հատ մշակված, խնամված կանեփանման բույս:
Նա հայտարարել է, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի բույս է, որը ցանել և մշակել է իր օգտագործման համար: Տղամարդը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Հունիսի 13-ին, ժամը 15.00-ին, մի քրեական գործի շրջանակներում, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա Վարդանաշեն գյուղի 61-ամյա մի բնակչի տանը, կից օժանդակ շինություններում և տնամերձ հողամասում կատարված խուզարկությամբ հողամասից հայտնաբերվել է կանեփի 21 բույս:
Նա հայտարարել է, որ կանեփի բույսերը մշակել և աճեցրել է իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: