Արմավիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
15.10.2021 10:58
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել և Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Երվանդ Վ.-ն, որը ապրիլի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: