Արմավիրի ոստիկանները հայտնաբերեցին մի քանի հոդվածների մեղադրանքով հետախուզվողի
19.08.2019 11:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետխույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 17-ին, ժամը 20.00-ին, Արմավիրի մարզի Նորապատ գյուղից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Վոլոդյա Ս.-ն, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 1-ին մասի, 133 հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 4-րդ կետի, 142 հոդվածի (անառակաբարո գործողությունները) 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: