Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են «պլանտացիա»
Հունիսի 22-ին, ժամը 16.40-ին, քննվող քրեական գործի շրջանակներում, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Հովտամեջ գյուղի 32-ամյա մի բնակչի պատկանող վագոն-տնակում և կից կիսակառույց շինությունում: Շինության 4-րդ սենյակից հայտնաբերվել է կանեփի թփի նմանվող 46 բույս, իսկ 3-րդից՝ պլաստիկ տարայում լցված, մոտ 132 գրամ կշռով կանաչավուն, մանրացված, կանեփի սուր հոտ ունեցող զանգված, որի կողքին՝ եղել է մոտ 47 գրամ կշռով նույն զանգվածից:
Ըստ բնակչի հայտարարության՝ հայտնաբերվածը կանեփ է, որն ինքն է ցանել, աճեցրել, չորացրել, մանրացրել և պատրաստել թմրամիջոց՝ ծխելու եղանակով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: