1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ապօրինի թմրանյութ պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ապօրինի թմրանյութ պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի 61-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում և կից շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Իրավապահները մեկնեցին նշված հասցե: Նրանք ակնհայտ տեսանելի վայրում նկատեցին կանեփի չորացված բույսեր: Տղամարդը հայտնել է, որ նաև տանն ունի կանեփից պատրաստված չոր զանգված:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել նշված հասցեում: Հայտնաբերվել է երկու փաթեթ՝ 50 գրամից ավելի կանեփանման չորացված, մանրացված զանգվածով: Տղամարդը իրավապահներին է ներկայացրել 4,61 գրամ մարիխուանայի նմանվող զանգված և հայտնել, որ այն թմրանյութ է:
Ապօրինի թմրանյութ պահելու և կանեփ աճեցնելու մասին հաջորդ տեղեկությունը ստացվեց հոկտեմբերի 20-ին: Իրավապահները մեկնեցին Այգեշատ գյուղի 53-ամյա բնակչի տուն: Տանտերը ոստիկաններին ներկայացրեց ապակե տարայով մարիխուանայի նմանվող զանգված: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարվեց նշված հասցեի զննություն: Տղամարդը իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով թափանցիկ տարա՝ 11,56 գրամ քաշով, և թղթե մեկ փաթեթ՝ 0,85 գրամ քաշով:
53-ամյա տղամարդը հայտնել է, որ ներկայացվածը թմրանյութ է, կանեփն էլ ինքն է աճեցրել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: