1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի բաժնի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 37-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է պահում, իսկ տնամերձ հողամասում՝ կանեփ աճեցնում:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 27-ին արմավիրցու տանն ու կից օժանդակ շինություններում զննություն կատարվեց: Հողամասի տարբեր հատվածներից հայտնաբերվեցին ընդհանուր մոտ 48 գրամ կանեփի չորացված և կիսաչոր բույսեր, թղթե փաթեթ՝ լցված մոտ 15,55 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: Կից շինություններից իրավապահները հայտնաբերեցին մանրացված, չորացված զանգվածով լցված ընդհանուր 1 կգ 24 գրամ քաշով մեկլիտրանոց 2 տարա և մոտ 79 գրամ կանեփանման բույսի ճյուղերով արկղ: Զննությամբ հայտնաբերվել է նաև լուսային սարքավորում, որի միջոցով տղամարդը կանեփ է աճեցրել:
37-ամյա արմավիրցին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, իսկ կանեփն ինքն է աճեցրել:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: