Արմավիրում վճարային տերմինալից գողություն կատարած անձինք բերման են ենթարկվել
Մարտի 24-ին, ժամը 15.40-ին, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 06.28-ի սահմաններում, 2 անձինք դիմակավորված մտել են Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի 15/Ա հասցեում գործող նշված մասնաճյուղի բաց սրահ, հարմարեցված գործիքով կտրել-բացել են վճարային տերմինալի դուռը և գողացել են ամբողջ գումարը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկվել 2001 թ. ծնված Հակոբ Խ.-ն՝ իր վարած «Porshe Kayene» մակնիշի ավտոմեքենայով, և 2002 թ. ծնված Սերգեյ Մ.-ն: Նրանք տվել են խոստովանական բացատրություններ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: