Արմավիր քաղաքի Մուրացանի փողոցից՝ ոստիկանություն
04.03.2015 11:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 3-ին, ժամը 17.15-ին, Արմավիրի Մուրացանի փողոցից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Հովհաննես Խ.-ն, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: