Արմավիրի ոստիկանները տեսանկարահանող սարքերի գողություններ են բացահայտել
Մարտի 24-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի բջջային հեռախոսների խանութի պատին ամրացված տեսանկարահանող սարքը:
Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 50-ամյա տղամարդը, որը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա նախկինում տեսանկարահանող սարքեր էր գողացել նաև այլ խանութներից։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: