1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 2-ին ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Նալբանդյան գյուղի 51-ամյա մի բնակիչ տանը կանեփից պատրաստված թմրանյութ է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան կից օժանդակ շինություններում զննություն է կատարվել: Հայտնաբերվել են կանեփի չորացված, մանրացված զանգվածներով պլաստիկ տարա և թղթե 2 արկղ: Հայտնաբերվածի ընդհանուր քաշը մոտ 575 գրամ էր: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ պատրաստված իր աճեցրած կանեփից:
Նոյեմբերի 2-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նաև Փշատավան գյուղի 24-ամյա մի բնակչի տանը: Տարբեր հատվածներում հայտնաբերվել են մոտ 460 գրամ կանեփանման զանգված և մոխրացված հետքերով գլանակ: Բակում հայտնաբերվել են 2,18 գրամ կանեփանման զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ նախասրահի պահարանում՝ ինքնաձիգի 2 փամփուշտ և փամփուշտի 4 գնդակ: Երիտասարդը հայտնել է, որ փամփուշտները բերել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, իսկ հայտնաբերված զանգվածները թմրանյութ են, կանեփն ինքն է աճեցրել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: