Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արմենակյան փողոցում

Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին Արմենակյան փողոցից Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 53-ամյա Գագիկ Ս.-ն, որը նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: