ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորում՝ գազօջախից արտանետված շմոլ գազից

12.10.2016 15:11 Թունավորում

Հոկտեմբերի 11-ին, ժամը 8-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Անգին Գ.-ն, 1986 թ. ծնված Անահիտ Գ.-ն, 1974 թ. ծնված Արթուր Ն.-ն, 1974 թ. ծնված Զոյա Ղ.-ն, 1985 թ. ծնված Սյուզաննա Ե.-ն, 1965 թ. ծնված Ջեմա Ղ.-ն, 1994 թ. ծնված Քնարիկ Ղ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին 1986 թ. ծնված Արազ Գ.-ն հաղորդում է տվել, որ իր տանը հարազատները թունավորվել են գազօջախից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: