Արտաշատի ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 3-ին Երևան քաղաքի Որմնադիրների փողոցի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Արտաշատի բաժին է բերվել 44-ամյա Վարդան Խ.-ն, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Առանց խափանման միջոցի:
***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 3-ին բաժին է ներկայացել 32-ամյա Անդրանիկ Թ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: