ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել

Արտաշատի ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լուսառատ գյուղի բնակիչ երեք երիտասարդ իրենց մոտ պահում են կեղծ 20000-դրամանոցներ և պատրաստվում են իրացնել Արտաշատ քաղաքում և կից բնակավայրերում:
Իրացնելով օպերատիվ տվյալները՝ քրեական հետախույզները հոկտեմբերի 7-ին երիտասարդներին Շահումյան գյուղում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Արտաշատի բաժին, որտեղ 21-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են կեղծ 20000-դրամանոց թղթադրամներ, իսկ 20-ամյա երիտասարդի մոտ՝ 0.51 գրամ դեղնականաչավուն չորացված մանրացված զանգված։ Բացատրական աշխատանքի արդյունքում 21-ամյա երիտասարդը խոստովանել է, որ երեք-չորս օր առաջ Բաղրամյան գյուղի մթերային խանութում կեղծ թղթադրամով առևտուր է արել:
Երիտասարդները, կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են ՀՀ Արարատի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: