ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Կոտայքի մարզում

Ոստիկանության Արտաշատի բաժնիի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 18.00-ին, Կոտայքի մարզի Գիլանլար կոչվող տարածքից հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Խաժակ Հ.-ն, որը մայիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի (գողության հանցակցելը) 1-ին մասի և 216 հոդվածի (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: