ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատում և Այնթապում հետախուզվողներ են հայտնաբերվել

Նոյեմբերի 22-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության ծառայողները Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Անուշ Փ.-ին, որը նոյեմբերի 7-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
 
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Բաբկեն Բ.-ին, որը նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով` յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել  է խոշոր չափերով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: