Գողության մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց Արտաշատում
20.06.2022 10:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 19-ին Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել և Մասիսի բաժին բերման են ենթարկել 25-ամյա Մայիս Գ.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: