Արտաշատի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
03.08.2022 16:00
Թմրամիջոցի հայտնաբերում
Հուլիսի 25-ի առավոտյան Արտաշատի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արտաշատ քաղաքում ձերբակալել և բաժին են բերել Հայանիստ գյուղի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման սուր հոտով զանգված` մոտ ութ գրամ:Երիտասարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: