Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել
Օգոստոսի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք բացահայտեցին։ Նախ Վերին Դվին գյուղից բերման ենթարկվեց 37-ամյա մի տղամարդ, ապա Դալար գյուղից՝ 56-ամյա տղամարդ։ Վերին Դվին գյուղի բնակչի մոտ դեղնականաչավուն, չորացված, մանրացված, մարիխուանայի նմանվող զանգված կար՝ 13 գրամից ավելի քաշով։ Դալար գյուղի բնակչի խուզարկությամբ ևս նմանատիպ զանգված հայտնաբերվեց։ Այս դեպքում՝ մարիխուանայի նմանվող զանգվածը 6 գրամից ավելի էր։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: