ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներն օրերս ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։
Մարտի 10-ին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները Արարատի մարզի Բաղրամյան գյուղի Արտաշատյան խճուղում հայտնաբերել և ձերբակալել են 31-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 6 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված։ Նա ներկայացվել է տարածքային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արտաշատի քրեական հետախույզներն էլ մարտի 11-ին են բացահայտել ապօրինի թմրաշրջանառության դեպք։Նրանք Այգեստան գյուղում ձերբակալել են 32-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ հայտնաբերվեցին 2 գրամից ավելի մարիխուանա և կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 32-ամյա այգեստանցին ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն։
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: