Արտաշատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
20.07.2021 10:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 19-ին Երևան քաղաքի Սասունցի Դավթի հրապարակում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արտակ Ա.-ն, որը հուլիսի 2-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արտակ Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: